Description
Բռնակ
Վրձնի բռնակը պատրաստված է բնական բուբինգա փայտից, որն առանձնանում է իր ամրությամբ, նրբագեղ կառուցվածքով և շքեղ արտաքին տեսքով։
Մետաղական հատված
Վրձնի մետաղական հատվածը պատված է 24 կառատ ոսկեպատ ծածկույթով, որը հաղորդում է շքեղ և էլեգանտ տեսք՝ ապահովելով նաև երկարաժամկետ օգտագործում։
Մազիկներ
Վրձինը պատրաստված է բարձրորակ բնական այծի մազիկներից, որոնք հայտնի են իրենց փափկությամբ, ծավալով և պրոդուկտը նուրբ տարածելու հատկությամբ։
Բնական այծի մազիկները ապահովում են՝
✔ դիմափոշու և բրոնզերի հավասար տարածում
✔ նուրբ blending
✔ բնական և մաքուր արդյունք
✔ փափուկ հպում մաշկին
Իդեալական է դիմափոշու, բրոնզերի և դեմքի պրոդուկտների պրոֆեսիոնալ կիրառման համար




